Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ծավալը հասել է 600 մլն դոլարի․ հնդկական լրատվամիջոց

Լուրեր

23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
Բոլորը

ՀՀ-ի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը 2024-25 թթ-ի համար  հասել է 600 մլն դոլարի։ Այս մասին հայտնում է հնդկական IADN լրատվամիջոցը X-ի իր էջում՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության տվյալները։

«Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը ընթացիկ  2024-25 թվականների  ֆինանսական տարվա սկզբին  հասել է 600 միլիոն դոլարի»,-ասվում է գրառման մեջ։

Հնդկական լրատվամիջոցները նաև գրում են, որ Հնդկաստանը գրանցել է իր երբևէ ամենաբարձր պաշտպանական արտահանումը, որը հասել է 2,5 միլիարդ դոլարի 2023-24 ֆինանսական տարում։ Այս մասին վկայում է  2023-24 թվականների տնտեսական հետազոտությունը, որը ներկայացրել է ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը։

Նշվում է, որ թեև հետազոտությունը չի ներկայացնում հնդկական պաշտպանական արտադրանք ներկրող բոլոր երկրները, սակայն Հայաստանը նշվել է որպես կարևոր ուղղություն, գործարքներ են կնքվել Pinaka հրթիռների և Akash համակարգերի արտահանման վերաբերյալ։