Ակնկալվող նոր մեկնարկ հայ-արգենտինյան մշակութային հարաբերություններում

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Հայաստանում Արգենտինայի դեսպանատունն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Արգենտինական տանգոյի շաբաթ»: Այս տարի այն տեղի կունենա սեպտեմբերի 10-16-ը:

Միջոցառման մանրամասներն այսօր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ու նրա տեղակալների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Դեսպանի խոսքով՝ միջոցառումն այս տարի ընդլայնում է սահմանները, և տանգոյին նվիրված միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Իջևանում: Դեսպանն անդրադարձավ նաև թարգմանությունների աջակցման «Հարավ» (Programa SUR) ծրագրին, տեղեկացրեց «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք «Արգենտինյան կինոշաբաթ» նախաձեռնության մասին: Հանդիպմանը քննարկվեց վերոնշյալ և հայ-արգենտինյան մշակութային այլ ծրագրերի շուրջ համագործակցության հնարավորությունը: 

Նախարար Լիլիթ Մակունցը ողջունեց ստեղծարար մտքի զարգացմանն ուղղված մշակութային ցանկացած ձեռնարկ՝ միաժամանակ առաջարկելով «թարմացնել» «Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, որի ժամկետն արդեն լրացել է: