Ռուսական կողմը Հայաստանին տեղեկացրել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծման արգելքի մասին, մեր ընկերության անունն այդ ցանկում է․ Green Farmer

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

Ռուսական կողմը ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրությամբ տեղեկացրել է, որ արգելում են հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը, և այդ ցանկում նաև մեր ընկերության անունն է ներառված, Factor.am-ին հայտնեցին Green Farmer ՍՊԸ-ից։

Հրազդանում գործող լոլիկի մշակությամբ զբաղվող ընկերությունում զարմացած են ռուսական կողմի հայտարարությունից, թե իրենց արտադրանքում պեստիցիդների առկայությունը գերազանցում է թույլատրելի շեմը։ Ընկերությունում դժվարանում են ասել՝ առաջիկա օրերին կկարողանա՞ն լոլիկ արտահանել Ռուսաստան, թե՞ ոչ։ Առայժմ միայն հերքում են, որ իրենց արտադրանքում խախտումներ կան։

«Մենք խախտումներ չունենք, ամեն ինչ համապատասխանում է սահմանված նորմերին»,- պնդեցին ընկերությունից։

Green Farmer-ում, սակայն, կարծում են, որ այս որոշումը, հնարավոր է, քաղաքական ենթատեքստ ունի։

Թեմայի վերաբերյալ Factor.am-ը փորձեց նաև պարզաբանում ստանալ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Գերատեսչությունից խոստացան մեր հարցերին ավելի ուշ պատասխանել։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքի արտահանման հնարավորությունը։

Անցյալ տարվա աշնանն էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքի մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը բացահայտել էր Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։

Բայց այս դեպքերը միակը չեն․ տարեսկզբին «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել էր Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակի վաճառքը՝ պատճառաբանելով, թե հանքային ջրից քաղաքացին կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։

Դրանից հետո էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը «խախտումներ էր հայտնաբերել» Հայաստանից արտահանված ձկնկիթում։

Մանյա Պողոսյան