Լեյբորիստները հաղթել են Մեծ Բրիտանիայի ընտրություններում․Ռիշի Սունակն ընդունել է պարտությունը, վարչապետ կդառնա Քիր Սթարմերը

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Սըր Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական ​​կուսակցությունը Մեծ Բրիտանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը։ Սա նշանակում է՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների կառավարման 14 տարվա ավարտը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ձայների հաշվարկը բոլոր ընտրատարածքներում դեռ չի ավարտվել, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են դրանցից 381-ում՝ ապահովելով իրենց հարմարավետ մեծամասնությունը 650 տեղանոց պալատում:

Քիր Սթարմները և ստվերային կառավարության ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը, որի համար ապագա կառավարությունում նշանակությամբ երկրորդ պաշտոնն են կանխատեսում, վստահ հաղթել են իրենց ընտրատարածքներում։

Արդյունքների հրապարակումից հետո կարճ ելույթում Սթարմերը, մասնավորապես, ասել է․ «Փոփոխությունները սկսվում են հենց այստեղից, քանի որ սա ձեր ժողովրդավարությունն է, ձեր համայնքը, ձեր ապագան: Դուք քվեարկել եք։ Հիմա ժամանակն է, որ մենք կատարենք մեր խոստումները»։

Գործող վարչապետ Ռիշի Սունակը, որը ևս վերընտրվել է իր  ընտրատարածքում, նա խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են։  Նա շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ։

«Այսօր իշխանության փոխանցումը տեղի կունենա խաղաղ և կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։ Բրիտանացիներն այսօր սթափեցնող դատավճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա, և ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,- հայտարարել  է Սունակը:

Նրա գլխավորությամբ Պահպանողական կուսակցությունը  ստացել է ընդամենը 131 մանդատ։ Սա պահպանողականների ամենավատ ցուցանիշն  է 20-րդ դարասկզբից ի վեր: Երրորդ արդյունքը  Լիբերալ-դեմոկրատներինն է ՝ 61 մանդատ, չորրորդը՝ Նայջել Ֆարաջի աջ պոպուլիստական ​​Reform UK կուսակցությանըը՝ 13 մանդատ։