Իրենց համար ծանր ոսկոր էի․ Լյուդմիլա Սարգսյանը՝ ՍԴՀԿ-ից իրեն վտարելու և Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության մասին

Լուրեր

26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
26.08.2026 | 19:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մինսկի և Ջրվեժի փողոցներում
26.08.2026 | 18:54
Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին
26.08.2026 | 18:47
Սեդրակն ուժեղ տղա ա, կդիմանա, ԵՄ ո՞ր երկրում ա սենց բան հնարավոր, իմ կարծիքով՝ ոչ մի․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
Բոլորը

ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը շատ նորմալ է վերաբերվում իր նախկին կուսակցության՝ ՍԴՀԿ-ի տարածած հայտարարությանը, պնդում է՝  այն իր համար որևէ նշանակություն չունի, քանի որ արդեն մի քանի տարի է՝ ինչ խզել է հարաբերություններն այդ կուսակցության հետ։

«Հայտարարությանը նորմալ եմ վերաբերվում, թեթև եմ տանում, իմ թեման իրենց համար ցավոտ թեմա է, որը սրվում է հատկապես այն ժամանակ, երբ ինձ մոտ ինչ-որ բան ստացվում է, իսկ իրենց մոտ՝ ոչ։ Նշեմ նաև, որ տարածած հայտարարության մեջ սխալ կա՝ ես ՍԴՀԿ-ի ատենապետն եմ եղել մինչև  2014 թվականը, ոչ թե 2009 թ․-ը, ինչպես նշված է հայտարարարության մեջ։ Միշտ ծանր ոսկոր եմ եղել իրենց համար, այդ կուսակցությունում քաղաքականությունն այնպիսին է, որ  երբ որևէ մեկը կարողանում է աչքի ընկնել, անուն ձեռք բերել, նրանից ազատվում են, և նույնը եղավ նաև ինձ հետ։ Որքան գիտեմ ՍԴՀԿ-ում այլևս չկան այն մարդիկ, որոնց հետ ես աշխատել եմ։ Այժմ այդ կուսակցության ատենապետը Սեդրակ Աճեմյանն է, և ստացվում է, ԱՄՆ-ում ապրելով, էստեղ ՍԴՀԿ ատենապետ է, իսկ դա աբսուրդ է»,- ասաց ՎՍԴՀԿ ատենապետը։

Խոսելով  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ իր համագործակցության մասին՝ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ  2014 թվականից ի վեր է նրա հետ համագործակցում, և այս ընթացքում չի փորձել այլ քաղաքական ուժերի հետ բանակցության եզրեր գտնել։

«ՍԴՀԿ-ն բանակցությունների մեջ էր տարբեր քաղաքական ուժերի հետ,  իսկ «Ծառուկյան» դաշինքի հետ իրենց կապերը խզեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ իրենց պահեցին տգեղ, որի արդյունքում իրենց հարաբերությունները քաղաքական դաշտում այլևս անհնար դարձան»,- ասաց  նա։ 

Հիշեցնենք, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարիչ մարմինն արձագանքելով Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ թեկնածուների ցանկում Լյուդմիլա Սարգսյանին որպես ՍԴՀԿ նախագահ ներկայացնելուն՝ հայտարարում է, որ Լ. Սարգսյանի անդամակցությունը ՍԴՀԿ-ին դադարեցված է (վտարվել է) 2009թ.-ից , ուստի չի կարող հանդիսանալ և հանդես գալ ՍԴՀԿ նախագահ(ատենապետ) և կամ անդամի հանգամանքով։

Աղավնի Սուքիասյան