Ծիրանը քիչ է, գինը՝ էժան․ ռուսական շուկան այլևս առաջվանը չէ, իսկ ԵՄ արտահանվել է ընդամենը 1 տոննա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Արարատի մարզում ծիրանի բերքահավաքն ավարտին է մոտենում․ Նարեկ բնակավայրի 180 հեկտար այգիներում այս պահին ֆերմերներից քչերին կտեսնես, մեծ մասն արդեն հավաքել է ծիրանը։ Թեև նախորդ տարվա համեմատ բերքը քիչ է, բայց գյուղացիները չեն դժգոհում, նրանց անհանգստացնում են արտահանման գները։ Հայկուհի Ավետիսյանի այգին գյուղի բարձրադիր հատվածում է․ ծիրանն այստեղ այն ժամանակ է հասնում, երբ արտահանողները բերքն արդեն, նրա խոսքով, ջրի գնով են տանում։ Որպեսզի բերքն այգում չմնա, ստիպված հարմարվում են առաջարկվող գներին։

«Միայն 100 արկղ ենք կարողացել կիլոգրամը 400 դրամով արտահանողներին հանձնել, մնացածը 250 դրամով ենք վաճառում։ Պատճառաբանում են, որ այնտեղ էլ չի յուրացվում»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Նարեկի բնակչուհի Հայկուհի Ավետիսյանը։

Ավետիսյանների բազմանդամ ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը 1500 քառակուսի մետր մակերեսով այս այգին է։ Այգետիրոջ խոսքով՝ ծիրանի մշակությունն էլ անընդհատ ծախսեր է պահանջում՝ ծառի խնամքից մինչև բերքը շուկա հասցնելը։

«Աշխատողներ ենք բերում օրավարձով, ամեն մեկին օրական վճարում ենք 10,000 դրամ, գնալ-գալը՝ 7,000 դրամ։ 200,000 դրամ մենակ բուժանյութերին փող եմ պարտք, 80-100 հազար դրամ էլ ոռոգման ջրի վճար ենք տալիս»,- ներկայացրեց հողագործը։

Հենց մեր զրույցի ընթացքում ծիրանի գնորդներ այգի եկան, հատ-հատ արկղի բոլոր ծիրանների ապրանքային տեսքն էին նայում։ Որոշ մրգերի վրա փոքր հետքեր նկատեցին և առանց գնելու՝ հեռացան։

Թեև Էկոնոմիկայի նախարարությունում ծիրանի արտադրության ծավալների մասին տվյալները դեռ չեն ամփոփել, բայց, իրենց գնահատականներով, նախորդ տարվա համեմատ՝ բերքը զգալի կրճատվել է․ փոշոտման շրջանում տեղացած անձրևներն են ազդել բերքատվության վրա։ Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը, սակայն, արտահանման գներից գյուղացիների դժգոհությունը տեղին չի համարում։

«Գինը պայմանավորված է իրացման շուկայում դրա վաճառքի գնով,  նաև, եթե հաշվի ենք առնում ռուբլու փոխարժեքը, արտահանողներին այդ հարցում մեղադրելը սխալ կլինի»,- ընդգծեց պաշտոնյան։

Նարեկ գյուղի ծիրանը հիմնականում Ռուսաստան է արտահանվում․ այս տարվա 480 տոննա բերքի զգալի մասը՝ 440 տոննան, այդ երկրի տարբեր շրջաններ վաճառքի է տարվել։ Արտահանողներն ասում են՝ ռուսական շուկան այլևս առաջվանը չէ․ ռուբլու փոխարժեքի անկման կամ տատանման պատճառով կորուստներ են ունենում։

Անկախ ռուբլու փոխարժեքի տատանումներից, երբեմն էլ ռուսական կողմից Լարսի անցակետում ստեղծվող խոչընդոտներից՝ նարեկցի այգեգործը, որը Ռուսաստանի դրոշի գույներով գլխարկ է կրում, չի պատրաստվում հրաժարվել այդ շուկայից։ Արդեն 20 տարի այգու ծիրանը հենց իր ավտոմեքենայով է Ռուսաստան տանում, այլ երկրի ուղղությամբ չի էլ մտածում։

«Եվրոպայի տեղը հլը չգիտենք, լեզու էլ չգիտենք, ռուսերենին տիրապետում ենք, ճանապարհները գիտենք, ծանոթ մարդիկ կան, օգնում են»,- ասաց այգեգործը։

Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետի տեղեկացմամբ՝ այս տարի արտահանված 16,000 տոննա ծիրանի առյուծի բաժինը՝ 14,000-ը, Ռուսաստան են տարել։ Հայկական ծիրան արտահանվել է նաև Բելառուս, Ղազախստան և Վրաստան։ Ընդամենը 1 տոննա ծիրան Հայաստանից եվրոպական շուկա է գնացել, նույնքան էլ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Պաշտոնյան շեշտում է՝ եվրոպական ուղղությամբ գյուղմթերք արտահանելու համար դեռ չլուծված խնդիրներ կան։

Արտահանման համար ոչ պիտանի ծիրանը գյուղացիները վերամշակող ընկերություններին են հանձնում։ Դժգոհում են ցածր գնից։ Գևորգ Ղազարյանը նշում է՝ վերամշակող ընկերություններն իրենց տեղեկացրել են, որ մթերման ենթակա ծիրանը, կախված որակից, գնում են 50-150 դրամով։ Գործարաններն արդեն շուրջ 1500 տոննա մթերում են իրականացրել։

Չնայած հանրապետությունում ծիրանի արտահանման և մթերման ծավալները վերջնական չեն հաշվարկվել, նախարարությունում հույս ունեն, որ կարձանագրվի նախորդ տարվա ցուցանիշը՝ կարտահանվի շուրջ 31,000 տոննա ծիրան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան