Անտեսվե՞լ է Փաշինյանի ասածը․ Արագածի մարզադահլիճի ցնցուղի գնի վերաբերյալ յոթ ամիս անց բացատրություն չկա, ՊՎԾ-ն ստուգում չի արել

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն չի իրականացրել Արմավիրի մարզի Արագած բնակավայրի դպրոցի և մարզադահլիճի շինարարության ծախսերի առնչությամբ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են գերատեսչությունից։

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Արագած բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության ապահովման նպատակով ուսումնասիրություն չի իրականացվել»,- հայտնել են Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Հիշեցնենք՝ սա այն կրթական հաստատությունն է, որտեղ հունվարի 5-ին այցելել էր Նիկոլ Փաշինյանն ու ցուցադրաբար դժգոհել շինարարության և տեղադրված գույքի որակից։ Կառավարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը ցնցուղը վերցնում և դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ցուցումներ տալիս։

«Էս վերցրեք, տեսեք՝ տեխնիկական բնութագրով ի՞նչ գնանոց ա, ու սա ի՞նչ արժե մեր շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»,- ասում է վարչապետը, սակայն, ցնցուղն այլ պաշտոնյա է վերցնում։

Factor TV-ն երեկ էր ծավալուն անդրադարձ կատարել, թե ինչ հետևանքներ են ունեցել Փաշինյանի աղմկահարույց ստուգումները։ ՊՎԾ-ն մեր՝ ավելի վաղ ուղարկված հարցմանն ի պատասխան Արագած բնակավայրի դպրոցի խնդիրների վերաբերյալ հարցերին չէր պատասխանել։ Այս մասին մենք արձանագրում էինք արել հունիսի 27-ի հրապարակման մեջ։ Մեր ռեպորտաժի հրապարակումից ստացել ենք երկրորդ հարցման պատասխանը, որում նաև պարզաբանվել է, թե ինչու այդ համայնքի դպրոցի հետ կապված ուսումնասիրություններ չեն կատարվել։

««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն՝ Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են Ծառայության ղեկավարի տված հանձնարարագրերի հիման վրա՝ համաձայնեցնելով ՀՀ վարչապետի հետ»,-ասված է պատասխանում։

Թե ինչու Փաշինյանն իր իսկ բարձրացրած աղմուկից հետո չի հանձնարարել ուսումնասիրել՝ արդյոք այդ դրվագով պետական միջոցներն արդյունավետ են ծախսվում, առնվազն հարցեր են առաջացնում։ Մասնավորապես, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը՝ ինտրիգային տեսարաններ ապահովել, թե արդյունավետ կառավարում իրականացնել։

Այս դպրոցի վերանորոգման և կահավորման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 350 մլն դրամ։ Factor.am-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգից։ Աշխատանքներն իրականացրել է «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն։ Պայմանագրով Արագածի դպրոցի մարզադահլիճի համար գնված ցնցուղի արժեքը 72 հազար դրամ է։ Արդեն յոթ ամիս անց չի տրվել Նիկոլ Փաշինյանի հարցի պատասխանը՝ արդյո՞ք գնված ցնցուղը որակով և արժեքով համապատասխանում է պայմանագրում առկա գին/որակին։ Այս հարցի առնչությամբ մինչ օրս որևէ գերատեսչություն պարզաբանում չի ներկայացրել։ Ինչպես հատնեցինք վարչապետի վերահսկողության ծառայությունն էլ ուսումնասիրություն չի իրականացրել։ Սա, ըստ էության, պայմանավորված է նաև խնդիրը բարձրացնողի անհետևողականությամբ։

 

Նարեկ Կիրակոսյան