Իրանը ողջունում է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման հարցում․ դեսպան

Լուրեր

11.08.2026 | 16:30
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:25
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման հարցում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Եվս մեկ անգամ ողջունել ենք ՀՀ-ի որդեգրած քաղաքականությունը՝ Պաղեստինի պետության ճանաչման հարցում։ ՀՀ-ի կողմից այս քաջ ու դրական քայլը, որը կատարվեց, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը իսկապես կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները, ինչպես նաև դեմ է հանդես գալիս այն իրավունքների խախտմանը, որ դրսևորվում է Պաղեստինի տղամարդկանց, կանանց ու երեխաների նկատմամբ` սիոնիստական ռեժիմի կողմից»,- նշել է դեսպանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի անկախությունը: