Հարձակվեցին կառավարական շենքերի վրա, ուզում էին գրավել իշխանությունը․ լյուստրացիա՛ արեք կոլաբորացիոնիստ ուժերին․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չպատասխանեց Բաքվում պահվող գերիների մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
Բոլորը

Պաշտոնական Երևանի և Մոսկվայի հարաբերություններում սուր առճակատումը շարունակվում է։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեղադրեց ՌԴ-ին ԼՂ-ը հայերի ձեռքից վերցնելու, Ադրբեջանին վերադարձնելու և այնտեղից հեռանալու մեջ։ Նա ասել է նաև, որ առանց ՌԴ-ի թույլտվության այս պատերազմը տեղի չէր ունենա։ Զախարովան պատասխանել է, թե Գրիգորյանը այդպիսով՝ նվաստացրել է սեփական ժողովրդին․ «Ո՞վ է այդ մարդկանց իրավունք տվել, ժամանակավոր աշխատողներին, ակնհայտորեն դրսից սնվողներին, այսպես վիրավորել սեփական ժողովրդին»։ Իսկ դրանից օրեր առաջ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը պնդել է, թե ԵՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, և որ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը ՀՀ կունենա հետևանքներ։ Նա ասել է, որ ՀՀ-ի մասով անհնար կլինի աչք փակել փաստի վրա, որ վեկտորը ավելի և ավելի է թեքվում Արևմուտք․ «Այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու շնորհիվ, նույնպես պետք է ընկալվի, որ դա հենց այն գինն է, որ վճարում ենք՝ մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, հետևաբար արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, հետևանքներ կունենա»։

Factor TV-ի հետ զրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը պնդում է, որ Ռուսաստանը դիտարկում է Հայաստանին որպես իր ֆորպոստ, որը առաջինն է զոհաբերման ենթակա լինելու։ Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը իր անվտանգության դեմ սպառնալիքներին կդիմագրավի, եթե Ռուսաստանին զրկի ճնշման լծակներից․

«Իրականում, Արմեն Գրիգորյանը օբյեկտիվ ճշմարտությունն է արտահայտում։ Այո՛, Ռուսաստանը միջամտեց, Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին հարվածեց մեզ, ինչը թշնամական քայլ էր, իսկ մենք ի՞նչ էինք անում»։ Սիմոնյանը պնդեց, որ հայկական կողմը կարող էր 44-օրյա պատերազմի ժամանակ ձգձգել և չստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և ըստ նրա՝ կար հավանականություն, որ 2021-ի փետրվարին այլ իրավիճակ լիներ՝ պայմանավորված ԱՄՆ-ում Ջո Բայդենի ընտրությամբ։ Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանի կառավարությունը չպետք է ունենա կաշկանդվածություն՝ ռուսական ինտեգրացիոն միավորումներից դուրս գալու հարցում, քանի որ ենթադրյալ հարվածը Ռուսաստանն արդեն հասցրել է․

«ՌԴ-ն ՀՀ-ի դեմ բռնաճնշումներ է իրականացնելու, և մենք կզինաթափենք՝ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալով, և այդ ժամանակ արդեն մեզ ֆորպոստ չի դիտի այլևս, այլ հարաբերությունների տրամաբանությունը կփոխի։ ՌԴ-ն արդե՛ն հարվածել է մեզ, ՀՀ իշխանությունը ինչի՞ է սպասում, զրկե՛ք գործիքներից, հապաղելով՝ վնասում եք պետությանը»։ Սիմոնյանը անելիք է տեսնում նաև ներքաղաքական դաշտում գործող պրոռուսական դիրքավորմամբ ուժերի համատեքստում․ «Հարձակվեցին կառավարական շենքերի վրա, ուզում էին գրավել իշխանությունը, լյուստրացիա՛ արեք կոլաբորացիոնիստ ուժերին»,- նշեց Սիմոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան