Երևանն ու Բաքուն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին․ Տոյվո Կլաար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական իշխանամերձ Report գործակալությանը տված հարցազրույցում պատասխանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերի։ Խոսելով Հայաստան ու Ադրբեջան իր այցերի և այս տարվա ընթացքում խաղաղության գործընթացների մասին՝ նա նշել է, որ իր մանդատի շրջանակում պարբերաբար այցելում է Ադրբեջան և Հայաստան՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանը, անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։

«Մենք բարձր ենք գնահատել ղեկավարների և այլ պատասխանատու անձանց հետաքրքրությունը տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առաջընթացի մասին մեզ իրազեկելու հարցում։ Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել այն մասին, թե ինչպես լավագույնս գնահատել և աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորություններին։ Այդ իսկ պատճառով իմ այցերը նպաստեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու՝ ԵՄ բարձր մակարդակի ջանքերին»,- ասել է Կլաարը։

Նա նշել է, որ «չնայած խաղաղության բանակցություններին միջազգային մասնակցությունը վերջին ամիսներին, նախորդ երկու տարիների համեմատ, ավելի սահմանափակ է եղել, սակայն ուրախությամբ արձանագրում են հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումներում ձեռք բերված առաջընթացը»։

Կլաարը կարևորել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, ինչպես նաև 2024 թվականի ապրիլի 19-ի սահմանների սահմանազատման հայտարարությունը։

«Այս ամենը բարենպաստ պայմաններ է ստեղծել երկար սպասված խաղաղության համաձայնագրի կնքման համար և, իմ դիտարկումներով, կողմերն այժմ ավելի քան երբևէ մոտ են մի համաձայնագրի, որը քաղաքական կամքի առկայության դեպքում կարող է շատ շուտով ստորագրվել։ Պետք է ողջունել նաև այն փաստը, որ այս գարունը վերջին տասնամյակների ընթացքում եղել է տարածաշրջանի ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկը: Ես կարծում եմ, որ կողմերը ճիշտ ուղու վրա են։ Հուսով եմ, որ դրական զարգացումները կշարունակվեն, և շուտով ձեռք կբերվեն հետագա կոնկրետ պայմանավորվածություններ և վստահության ամրապնդման այլ միջոցներ։ Խաղաղության համաձայնագրի տարրերի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ մնացած հարցերը, կարծում եմ, հեշտությամբ կարելի է լուծել»,- ասել է ԵՄ պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին ցանկացած ձևով, որը կարող է օգտակար լինել կողմերի համար՝ կողմերի հանդիպումների միջոցով կամ խաղաղության դիվիդենտների շուրջ բանակցություններ վարելով։ Ըստ Կլաարի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը մեծ ազդեցություն կունենա երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի վրա։

«Սա բոլորովին նոր իրավիճակ կստեղծի, որտեղ ավտոմատ կերպով կմեծանան առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներն առաջին անգամ հնարավորություն կունենան այլ կերպ նայել իրենց ապագային։ Խաղաղությունը կազդի նաև այն բանի վրա, թե ինչպես ԵՄ-ն կարող է գործել տարածաշրջանում, քանի որ դա մեզ թույլ կտա ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության մեջ մտնել, ներառյալ՝ հարավկովկասյան բոլոր երեք երկրների հետ: Ինչպես բազմիցս ասվել է՝ ԵՄ-ն հանուն խաղաղության պատրաստ է աջակցել բոլոր ոլորտներում տարբեր գործիքների միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կապերի և տրանսպորտի վրա՝ կախված կողմերի միջև պայմանավորվածություններից»,- նշել է ԵՄ պաշտոնյան։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, խաղաղությունն Ադրբեջանին և Հայաստանին գրավիչ կդարձնի օտարերկրյա ներդրումների համար։

«Ընդհանուր առմամբ, խաղաղությունը կստեղծի նոր միջավայր, որտեղ և՛ պետությունները, և՛ հասարակ հայերն ու ադրբեջանցիները կարող են օգուտ քաղել փոխգործակցությունից և համագործակցությունից, ինչը նրանց թույլ կտա նորից ճանաչել միմյանց: Սա կօգնի մեկընդմիշտ շրջել թշնամության էջը՝ ի շահ ապագա սերունդների»,- հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Հավելենք, որ  Տոյվո Կլաարը դրական էր գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու՝ Հայաստանի առաջարկը։

«Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու՝ Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։ Բրյուսելը Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելուն և պատրաստ է կիսվել իր փորձով»,- գրել էր ԵՄ ներկայացուցիչը X-ում։

Պաշտոնական Բաքուն դեռևս հայկական կողմի առաջարկին չի արձագանքել։

Էմմա Չոբանյան