ԲՀԿ-ական պատգամավորը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարգավաճ Հայաստանի օրակարգում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու ծրագիր չկա: ««Բարգավաճ Հայաստանն» իր քաղաքական կուրսն ունի, իր ինքնուրույն ծրագրերի իրականացման տեսլականն ունի»,- ասում է «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրություններին և չէր բացառել, որ քաղաքական մյուս ուժերի, մասնավորապես Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու առումով ամեն ինչ հնարավոր է։ Սերգեյ Բագրատյանն ակնարկում է, որ միայն ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Որպես ինքնուրույն քաղաքական միավոր հակված ենք առանձին մասնակցության, բայց չի բացառվում, որ լավ առաջարկի դեպքում քննարկվի նաև համագործակցության տարբերակներ»,- այլ ուժերի հետ համագործակցելու մասին ասում է ԱԺ պատգամավորը։

Սերգեյ Բագրատյանը չի վիճարկում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, ըստ նրա բանակն իսկապես իրավունք չուներ մասնակցել քաղաքական իրադարձություններին։ «Արդյո՞ք այդ խնդիրը լուծվել է Գերագույն գլխավոր հրամանատարի կամքով կամ հրամանով, սա քննության առարկա պետք է դառնա։ Գործողություններ են արվել, որոնք սահմանադրորեն ճիշտ չեն համարվում, որի արդյունքում և որի հետևանքով մենք ունեցել ենք 10 զոհ»,- նկատում է պահեստազորի գնդապետը։

Ռոբերտ Քոչարյանի՝ կայքերից մեկին տված վերջին հարցազրույցից Սերգեյ Բագրատյանը տպավորություն չի ստացել, թե նա գիտակցում է իր սխալները, ինքը դա բացատրում է «միակ տղամարդու» պարզ քաջություն չունենալով։ «Եթե ազնիվ ձևով ժողովրդին դիմում ես, որ քո սխալն ընդունում ես և քո սխալի համար պատրաստ ես պատասխանատվություն կրել, դա արդեն իսկ համարվում է, որ դու պատժվեցիր։ Ժողովրդի մոտ կա ներողամտության բարձր պաշար, և խելացի մարդիկ պետք է օգտվեն դրանից և անպայման մեղայականով հանդես գան»,- հասկացնում է ԱԺ պատգամավորը։

Սերգեյ Բագրատյանն անդրադառնում է նաև այն փաստին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի հետ  կառավարության մաս կազմած «Ծառուկյան» դաշինքը Ազգային Ժողովի ամբիոնից երբեմն քննադատում նոր կառավարության որոշ տնտեսական նախաձեռնություններ։

«Այն հարցերը, որոնք նախօրոք քննարկված չի լինում, մենք տեղյակ չենք լինում, բնականաբար, մենք Ազգային Ժողովում ենք հնչեցնում, եթե նախօրոք մեզ ուղարկվի, մենք նախօրոք կքննարկենք, բնականաբար, Ազգային Ժողովում չենք հնչեցնի»,- ասում է Սերգեյ Բագրատյանը։

Ի դեպ, «Բարգավաճ Հայաստանի» անդամը պնդում է, որ Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունները հաստատ անցնելու են առանց ընտրակաշառքի և ընտրակեղծիքների, Ծառուկյանի առաջնորդած քաղաքական ուժը ոչ մի ընտրակաշառքի մեջ չի ներգրավվի․ «Ամենակարևորը առաջին անգամ լինելով մենք յուրաքանչյուրս կհասկանանք ժողովրդի մոտ մեր վստահության աստիճանը, մինչ այս պահը որևէ անգամ մենք չենք կարողացել հասկանալ, թե որևէ քաղաքական ուժը ինչ վստահության աստիճան ունի ժողովրդի մոտ»։

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, պարոն Բագրատյանը նկատում է, որ որոշ քաղաքական ուժեր իսկապես քաղաքապետի լավ թեկնածուներ են ներկայացրել, մրցակցությունը ծանր է լինելու։

«Որոշ չափով էյֆորիան կազդի, պետք չէր, որ էյֆորիայով ընտրություններ լինեին, բայց ոչինչ միգուցե առաջին անգամ սա կլինի, և երբ որ արդեն ԱԺ-ի ժամանակ նստած կլինի էյֆորիան, ավելի սառը դատողությամբ և ավելի ճիշտ ընտրություն կանի ժողովուրդը»,-համոզված է Գագիկ Ծառուկյանի թիմակիցը։

 

Մհեր Արշակյան