Ռուս հարձակվողը տեղափոխվել է Ուրարտու
«Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։
Ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Անտոն Կիլինի հետ։
Կիլինը երևանյան ակումբ է տեղափոխվել «Ակրոն» ֆուտբոլային ակումբից, որի կազմում՝ նախորդ մրցաշրջանում, անցկացրել է 30 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։