ՀՀ-ն բելառուսցուն չի ուղարկի «մահապատժի երկիր». Մաքսիմ Վաիտկիավիչուսը քաղաքական ապաստան է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.01.2026 | 23:23
Քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը
30.01.2026 | 23:08
Պարույր Հովհաննիսյանը փոխնախագահի կարգավիճակով նախագահել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստը
30.01.2026 | 22:52
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է
30.01.2026 | 22:37
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.01.2026 | 22:24
Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
30.01.2026 | 22:10
Քալիֆորնիայի նահանգապետը հայց է ներկայացրել ազգությամբ թուրք պաշտոնյայի դեմ՝ ամերիկահայերի նկատմամբ խտրականության համար
30.01.2026 | 21:55
ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել Հայաստանում ՊԳԿ-ի գործունեությունը
30.01.2026 | 21:42
Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին
30.01.2026 | 21:28
RSF-ը ժողովրդավարական կառավարություններին կոչ է անում ուժեղացնել ճնշումն Ալիևի վրա ադրբեջանցի բանտարկված լրագրողների հարցով
30.01.2026 | 21:14
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ
30.01.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Պատերազմի սպառնալիք՝ սահմանակից Իրանի դեմ․ վտանգավոր իրավիճակ ՀՀ-ի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 20:52
Բաքուն ԱՄՆ-ի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորումը, 907 ուղղման չեղարկման հարցը
30.01.2026 | 20:40
Քոչարյանի պնդումը 10 խոշորագույն հարկատուների մասին չափազանցված է
30.01.2026 | 20:27
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
30.01.2026 | 20:14
Իրանը պատրաստ է «անկեղծ» բանակցությունների ԱՄՆ-ի հետ, բայց` ոչ պաշտպանական կարողությունների շուրջ. Արաղչի
Բոլորը

Չորս ամիս ճաղերի հետևում անցկացնելուց հետո նախօրեին կալանքից ազատվեց Բելառուսի քաղաքացի Մաքսիմ Վաիտկիավիչուսը․ Հայաստանը նրան ճանաչել է փախստական և ապաստան տրամադրել։ Մաքսիմի պաշտպանությունը ստանձնած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, շեշտում է՝ Բելառուսի քաղաքացին այսքան ամիս անազատության մեջ պիտի չմնար։

Բելառուսում քաղաքական հայացքների համար հետապնդման և խոշտանգման ենթարկված Մաքսիմ Վաիտկիավիչուսը ձերբակալվել էր փետրվարին՝ Վրաստանից Հայաստանի սահմանը հատելուց հետո։ Տավուշի մարզի դատախազությունը, հիմք ընդունելով այն, որ երիտասարդի նկատմամբ Բելառուսը հետախուզում է հայտարարել զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով, նրան 40 օրով կալանքի տակ էր առել, հետո կալանքի ժամկետը երկարաձգվել էր։

Այնինչ, պաշտպանական կողմն ամիսներ առաջ էր ահազանգում՝ Վաիտկիավիչուսը դեռևս 2020 թվականին քաղաքական հայացքների համար բերման է ենթարկվել և 15 օր պահվել կալանքի տակ՝ ենթարկվելով խոշտանգման։

Արտահանձման դեպքում խոշտանգման ենթարկվելու հավանական սցենարը, սակայն, հայաստանյան դատական համակարգին հետ չի պահել կալանքի տակ վերցնել Վաիտկիավիչուսին, ինչը, Արթուր Սաքունցի խոսքով, իրավունքների բացահայտ խախտում է։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ պետք է հակասահմանադրական ճանաչել Հայաստանի Հանրապետության կողմից ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաև ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի հետ միջպետական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, քանի որ մի շարք պարտավորություններ ուղղակի հակասության և անհամատեղելիության մեջ են որպես Եվրոպայի խորհրդի անդամ ՀՀ-ի  պարտավորությունների հետ։

Վերջին շրջանում հայ-բելառուսական հարաբերությունները լարված են․ օրերս Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից կտրուկ հայտարարություն արեց։

Հիշեցնենք՝ Լուկաշենկոն ավելի վաղ Ալիևի հետ զրույցում գոհունակությամբ էր խոսել արցախյան պատերազմում ՀՀ-ի պարտության մասին, բացի այդ՝ վերջերս գաղտնի փաստաթղթեր էին արտահոսել մամուլ, որոնք հաստատում են, որ Բելառուսը ժամանակակից զենքեր է մատակարարել  Ադրբեջանին։ Այս հայտարարությունից հետո Հայաստանը և Բելառուսը հետ կանչեցին իրենց դեսպաններին՝ խորհրդակցությունների։ Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը նշել էր, թե հարգում են հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում նրան առաջնորդների, որոնք «իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ ԱԳՆ-ն ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին բողոքի հայտագիր ներկայացրեց։ Հնարավո՞ր է, որ Բելառուսի քաղաքացուն ապաստան տրամադրելը կապ ունի այս իրադարձությունների հետ։

Մաքսիմ Վաիտկիավիչուսը դեռևս մարտին էր դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քաղաքական ապաստան ստանալու հայցով։ Ավելի վաղ, Բելառուսի մեկ այլ քաղաքացու՝ Յարոսլավ Նովիկովին ևս ՀՀ-ն փախստական էր ճանաչել և ապաստան տվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան