Հայաստանը շահագրգռված է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի և Չաբահար նավահանգստի ծրագրերում ներգրավվածության հարցում․ ԱԳՆ

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրին ՀՀ մասնակցության ակտիվացման, Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրում մեր երկրի ներգրավման, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի գործարկման շրջանակներում։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին՝ Չաբահար նավահանգստից օգտվելու համար Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում։

Արտաքին գերատեսչությունից ընդգծել են, որ մեծ նշանակություն է տրվում Իրանի և Հնդկաստանի կողմից Չաբահար նավահանգստի ծրագրի զարգացմանը, որում Հայաստանը հստակորեն արտահայտել է ծրագրում ներգրավվելու իր շահագրգռվածությունը։

«Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, որը գործընկերների հետ անմիջական քննարկումներ է անցկացնում Չաբահար նավահանգստի նախագծում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ»,- մեկնաբանել են նախարարությունից։

ԱԳՆ-ի պատասխանում նաև նշվում է, որ տնտեսական և տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցերը մշտապես գտնվում են շահագրգիռ կողմերի միջև քննարկումների առանցքում, ինչպես նաև ընդլայնվում է ոլորտային իրավական դաշտը։

Հարցի վերաբերյալ Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

ՏԿԵՆ-ից տեղեկացրել էին, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր հանդիսացող India Ports Global Ltd. & Ports-ի հետ համագործակցության տարբերակը, սակայն, համագործակցության ձևաչափի ընտրության առումով անհրաժեշտ է Չաբահար նավահանգստում գործունեության համար տեխնիկատնտեսական հիմնավորումներ ստանալ, որից հետո որոշում կկայացվի Հայաստանի մասնակցության վերաբերյալ։

Նշենք, որ 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորները ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանից հետաքրքրվել էին, թե Չաբահար նավահանգստից օգտվելու համար Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում։ Փոխարտգործնախարարը պարզաբանել էր՝ «այս հարցում մենք բավականին գործնական փուլ ենք մտել»։

Վահան Կոստանյանը քաղաքական առումով չափազանց կարևոր էր համարել Չաբահար նավահանգստի ինտեգրման նախագծին մեր երկրի ներգրավումը: Նա նաև ընդգծել էր, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարևոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ։

Ավելի վաղ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանն ասել էր, որ Չաբահար նավահանգիստից օգտվելու հարցի առանչությամբ սպասում են հայկական կողմի հստակ առաջարկներին։ Դեսպանը հույս էր հայտնել, որ նավահանգստից օգտվելով Հայաստանը կհաղթահարի Սև ծով ելք չունենալուց բխող խնդիրները։

Հիշեցնենք նաև, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անցած տարի Մումբայում մասնակցել էր Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

 

Մանյա Պողոսյան