Վանի հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը թուրքերը վերածել են ժամանցային վայրի

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի. փոխանցում է ermenihaber-ը:

Չնայած որ կղզում կան անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները քայլում են գերեզմանոցի միջով և  նույնիսկ զբոսախնջույք անում և աղտոտում տեղանքը: 

10-րդ դարի քանդակագործությանը բնորոշ մոտիվներով քանդակված շիրմաքարերի մեծ մասն այժմ ավերված է:

Բացի այն, որ զբոսաշրջիկները ժամանցային վայրի են վերածել հայկական պատմական գերեզմանոցը, նաև մեծ վնաս են հասցնում առանց այդ էլ կիսաքանդ շիրմաքարերին: 

Թուրքիան գիտակցելով, որ եկեղեցու շրջակայքը աղտոտվում է և վնաս հասցվում թե’ եկեղեցուն և թե’ շրջակայքում գտնվող գերեզմանոցին, դիտավորյալ չի վերահսկում, չնայած մեծ գումարներ է վաստակում կղզի այցելող զբոսաշրջիկներից:

Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունները արգելել էին պատարագ մատուցել, սակայն 4 տարի տևած դադարից հետո այս տարի կրկին պատարագ է մատուցվելու: Աղթամար կղզու եկեղեցին կառուցվել է  915-921թ. ճարտարապետ Մանվելի կողմից Բագրատունյաց դինաստիայի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով: 

Վերոնշյալ գերեզմանոցը գտնվում է եկեղեցու հարավային և հարավ-արևմտյան հատվածում: