«Դուք իմ Գևորգի մասին իմացե՞լ եք»․ Նաիրա Հովսեփյանի հարցը Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննեց ԲԴԽ նախկին անդամ, այժմ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։

Ըստ կարգապահական գործի՝ Հովսեփյանն իր վարույթում քննված գործերից մեկով 2022 թվականին կայացրած վճիռը 1 տարի, 10 ամիս չի տրամադրել: Քաղաքացին դիմել է Արդարադատության նախարարությանը` վարույթ հարուցելու հարցով, և միայն 2024 թվականին, երբ քաղաքացու դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել, նրա վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում:

Կարգապահական գործի քննության շրջանակներում Նաիրա Հովսեփյանը բացատրություն է ներկայացրել նախարարությանը` գործն ուշ տրամադրելու հանգամանքը պատճառաբանելով առողջական խնդիրներով։

Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Արշակյանի մայրն է: Այս հանգամանքի մասին, սակայն, Արդարադատության նախարարությանը ներկայացրած բացատրության մեջ դատավորը չի հայտնել։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Նախարարության ներկայացուցիչներին հարց ուղղեց, թե արդյոք կարգապահական վարույթի քննության ընթացքում ուսումնասիրվում է, թե ինչ իրավիճակ է դատավորի այլ վարույթներով կամ նրանց անձնական կյանքում։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները հայտնեցին, որ այդ հանգամանքները հաշվի առնվում են, բայց իրենց կողմից հավաքված փաստերը բավարար չեն եղել Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ վարույթը կարճելու համար։ Բացի դրանից՝ ըստ նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանի՝ դատավորը որդու հետ տեղի ունեցածի մասին չի բարձրաձայնել։

Կարեն Անդրեասյանը հարցրեց՝ արդյո՞ք որդու հանգամանքի մասին իմանալու դեպքում նախարարությունը կրկին միջնորդություն կներկայացներ դատարան՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցով, որին պատասխանելու համար ընդմիջում հայտարարվեց, և րոպեներ անց նախարարության ներկայացուցիչները հայտնեցին, որ կներկայացնեին միջնորդությունը, իսկ դատավորի որդու հետ տեղի ունեցածի հետևանքով նրա հոգեվիճակը կարող է ազդեցություն ունենալ ոչ գործի լուծման, այլ նրա նկատմամբ հնարավոր կարգապահական տույժի տեսակի ընտրության վրա։

Հարցեր տալու իր իրավունքից օգտվելիս Նաիրա Հովսեփյանը, ըստ էության, ոչ թե հարց տվեց, այլ բացատրություն ներկայացրեց։

«2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո իմ ուրախությունն ու երջանկությունն ավարտվեց»,- ասաց դատավորը՝ նկատի ունենալով որդու մահը։

Հովսեփյանն ասաց, որ ինքը 1996 թվականից դատավոր է, մինչև որդու հետ տեղի ունեցած իրադարձությունները՝ 2020 թվականը, ընդամենը երկու անգամ է անաշխատունակության վիճակում եղել, բայց դրանից հետո առողջական խնդիրներ է ունեցել։

Հովսեփյանը նշեց, որ 1999-ին Շենգավիթի դատարան տեղափոխվելուց հետո այլ դատարան չի տեղափոխվել, երբևէ իր վարույթում եղած գործերը չի հանձնել, անգամ որդու հետ տեղի ունեցածից 1 շաբաթ անց վերադարձել է դատարան՝ աշխատանքի։ Դատավորի խոսքով՝ ինքը 2021-ին ծանր հիվանդացել է քովիդով, հետո էլ ունեցել է առողջական խնդիրներ։ Ըստ Հովսեփյանի՝ ապացուցելու կարիք էլ չկա, թե որդու հետ կատարվածից հետո ինքն ինչ սթրես է ապրել։

«Դուք իմ Գևորգի մասին լսե՞լ եք»,- Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին դիմելով՝ ասաց Հովսեփյանը՝ միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ բոլորն են իմացել որդու հետ կատարվածի մասին։

Դատավորի խոսքով՝ ինքն այս ամենը չի ասում, որպեսզի իրեն խղճան, բայց վարույթ հարուցող մարմինը, անգամ այն դեպքում, երբ դատավորն առհասարակ բացատրություն չի ներկայացնում, պարտավոր է օբյեկտիվորեն հավաքել վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը, ինչը չի արել։

Հանգամանքը, որ որդու՝ Գևորգ Արշակյանի մահվանից հետո մայրը մեծ սթրես է ապրել, կասկած անգամ չի կարող հարուցել, սակայն հարկ է նշել, որ որդու հետ տեղի ունեցած իրադարձություններից 2 տարի անց՝ 2022 թվականին, այսինքն՝ իրեն վերագրվող խախտման ժամանակահատվածում Նաիրա Հովսեփյանը դարձել է ԲԴԽ անդամ, ապա՝ 2023-ին՝ Վճռաբեկ դատարանի դատավոր, և հարց է առաջանում, թե ինչու է հավակնել ավելի բարձր ու պատասխանատու պաշտոնների, եթե ի վիճակի չէր անգամ իր վարույթում քննվող գործերով պատշաճ աշխատել։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը նշեց, որ եթե անձը աշխատում է որպես դատավոր, պետք է ի վիճակի լինի դատավարական ժամկետներում որոշում կայացնելու:
Այսօր խորհուրդը հեռացավ գործով որոշում կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 13-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան