«004 II 01» համարանիշով մեքենան որևէ պաշտոնատար անձի կցված չէ, առերևույթ իրավախախտման դեպքն ուսումնասիրվում է․ ՆԳՆ

Լուրեր

05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
Բոլորը

Օրեր առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում 13 վայրկյան տևողությամբ տեսանյութ էր հրապարակվել, որին կից գրառում կար՝ «ՆԳ նախարարի տեղակալին թույլատրելի՞ է նման կերպ կայանել մեքենան»։ Տեսանյութում երևում է, որ «004 II 01» համարանիշով մեքենան կայանված է հետիոտնային անցման վրա։

Հրապարակված տեսանյութի վերաբերյալ Factօr.am-ը փորձել է պարզաբանումներ ստանալ Ներքին գործերի նախարարությունից։ Խնդրել էինք տեղեկացնել՝ արդյոք «004 II 01» համարանիշով մեքենան պատկանում է ՆԳ նախարարի տեղակալներից որևէ մեկին։

Factօr.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից մեկնաբանել են, որ «004 II 01» համարանիշով տրանսպորտային միջոցը գրանցված է ՀՀ Ներքին գործերի նախարարության հաշվեկշռում և օգտագործվում է նախարարության կարիքների սպասարկման նպատակով։

Նախարարությունից հայտնել են, որ մեքենան ամրացված չէ որևէ կոնկրետ պաշտոնատար անձի։

Ինչ վերաբերում է հարցին՝ մեքենան արդյո՞ք թույլատրելի հատվածում է կայանված, ՆԳՆ-ից պատասխանել են․ «Տեսանյութում առկա առևերույթ իրավախախտման դեպքն այժմ ուսումնասիրվում է, համապատասխան վարչարարություն իրականացնելու նպատակով»։

Մանյա Պողոսյան