ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Մերի Համբարձումյանը
Հասարակություն
03.06.2024 | 17:402024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։
Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Քվեարկությանը մասնակցել են 233 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը:
Շնորհավորում ենք տիկին Համբարձումյանին և մաղթում արգասաբեր աշխատանք։
ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Մերի Համբարձումյանն է․ ծանուցվել են միայն կին դատավորները