300 մլն դրամ Լոռու և Տավուշի հեղեղումից տուժած համայնքներին` հրատապ խնդիրների լուծման համար

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը որոշում է կայացրել 300 մլն դրամ հատկացնել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար։ Կառավարության որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Որոշմամբ նաև սահմանվել են Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայքներում հայտարարված աղետի գոտիները և դրանց տարածքները։ Ըստ այդ ցանկի՝ աղետի գոտում են գտնվում Լոռու 6 և Տավուշի 3 համայնքներ։ Լոռու մարզից մասնավորապես՝ Թումանյան քաղաքը, Փամբակ համայնքը, որը ներառում է Ձորագետ և Վահագնաձոր գյուղերը, Ալավերդի համայնքը՝ Ալավերդի, Աղթալա, Շամլուղ քաղաքներով և Ախթալա, Բենդիկ, Թեղուտ, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Փոքր այրում, Քարկոփ գյուղերով։ Տաշիր համայնքից աղետի գոտում են գտնվում Տաշիր քաղաքը և Դաշտադեմ, Մեծավան, Նորաշեն, Սարատովկա գյուղերը։ Կառավարության հրապարակած ցանկի համաձայն՝ աղետի գոտում է նաև Ստեփանավան համայնքը Ստեփանավան քաղաքով, Գյուլագարակ համայնքն իր Ամրակից և Հոբարձի գյուղերով։

Տավուշի մարզից աղետի գոտում են Դիլիջան համայնքը, որը ներառում է Դիլիջան քաղաքն ու Հաղարծին գյուղը, Իջևան համայնքը, որ ներառում է մարզկենտրոնն ու Աչաջուր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Լուսաձոր, Խաշթառակ գյուղերը։ Նոյեմբերյան համայնքը ևս աղետի գոտում է, որը ներառում է Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան գյուղերը։

Անի Թամրազյան