Գյուղը երկկողմանի շրջափակված է, ջուր ու գազ չկա, հաց էլ չի առաքվել․ Մեծ Այրումի բնակիչ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով Մեծ Այրում բնակավայրը հայտնվել է մեկուսացման մեջ, երեկվանից գյուղ ելումուտ չկա, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքի բնակիչներից Սահակ Նազարյանը։ Նա մանրամասնեց, որ Մեծ Այրումում ջրամատակարարումն ու գազամատակարարումը դարարեցված են, ժամանակ առ ժամանակ նաև հոսանքազրկումներ են տեղի ունենում։

Սահակ Նազարյանի խոսքով՝ եթե առաջիկայում ճանապարհները չբացվեն, բնակավայրը պարենի խնդիր կունենա։ «Գյուղն այժմ երկու կողմից շրջափակված է։ Մենակ մեր գյուղը չի շրջափակված․ Ճոճկան, Շամլուղ, Փոքր Այրում, Քարկոփ և կողքի գյուղերը ևս երկկողմանի փակ են։ Երեկ և այսօր հաց չի առաքվել գյուղ, հացը բերում ենք Օձունից և Ախթալայից։ Մարդիկ կան, որ ամեն օր հաց են գնում, իրենք արդեն խնդիրներ կունենան։ Դեռ խանութներում մթերք կա, բայց մարդիկ, գիտեք, նման դեպքերում խուճապի են մատնվում և խանութների եղած ապրանքը գնում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Մեծ Այրումի բնակիչը նշեց, որ խնդրահարույց են մնում առողջապահական հարցերը, համայնքում բուժքույր կա, բայց անհրաժեշտության դեպքում գյուղ շտապօգնության մեքենա չի կարող մտնել։

Հավելենք նաև, որ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ, որտեղ շուրջ 5500 բնակիչ կա։

Պատգամավորի փոխանցմամբ՝ մոբիլիզացվել է մեծ քանակությամբ ծանր տեխնիկա՝ սարամիջյան գրեթե անանցանելի չգործող ճանապարհի անցանելիությունն արագորեն ապահովելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կգործեն ուղղաթիռներ։

Բացի այս, ինչպես հաղորդել է իշխանական պատգամավորը, վարչական ղեկավարների աշխատանքային խմբեր են ձևավորված` կարիքների մշտադիտարկման նպատակով։ Իսկ Ախթալայի բժշկական կենտրոնը և Ճոճկանի բուժամբուլատորիան աշխատում են բնականոն ռեժիմով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներ ու ավտոմեքենաներ են ջրածածկ եղել, փլուզվել են կամուրջներ։ 3 մարդ զոհվել է, կան նաև տուժածներ։

Մանյա Պողոսյան