Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊՆ
Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«6 վիրավորի մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, խնդրում ենք հիմք ընդունել արդեն հրապարակված պաշտոնական, ստույգ տեղեկատվությունը»,- Factor-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: