«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերջնական հաստատումը կազդի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վրա․ Միլլեր

Լուրեր

04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
Բոլորը

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը լուրջ մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնում, և դրա վերջնական հաստատումը կազդի ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունների վրա։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, գրում է Inter press news-ը։

«Եթե նայեք վերջին 30 տարիներին, ապա երկու երկրների, մեր ժողովուրդների միջև կան մեծ կապեր։ Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի շարունակական ինտեգրմանը Եվրոպային և ժողովրդավարության ընդլայնմանն ուղղված քայլերին։ Ուստի, երբ մենք տեսնում ենք նման հետքայլ, օրենքի ընդունում, որը հստակ ձևավորված է Ռուսաստանի ներսում ընդունված օրենքներով, սա լուրջ մտահոգություն է առաջացնում։ Եվ ոչ միայն ԱՄՆ-ի ու եվրոպական համայնքի անդամների, այլև վրաց ժողովրդի շրջանում։ Այնպես որ, անկասկած, եթե Վրաստանը գնա այս քայլին, եթե նախագահական վետոն չեղարկվի, դա հստակ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունների համար»,- ասել է նա: