«Ինչ դարձել ա էլեկտրոնային, դեղ չենք առնում»․ դեղատոմսի նոր կարգի խնդիրը շարունակում է արդիական մնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումից անցել է գրեթե երեք ամիս, սակայն Արմեդ համակարգով աշխատանքը շարունակում է բարդություններ ստեղծել բժիշկների համար։ Իրավապաշտպան կառույցն է ահազանգում՝ բժիշկներն էլեկտրոնային դեղատոմսեր չեն կարողանում դուրս գրել համակարգի հաճախակի խափանման պատճառով։

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանն ասում է՝ բժիշկներին դեղերի դուրսգրման մի կարգ են սովորեցրել, իսկ հիմա տեխնիկական այլ պահանջ են ներկայացնում։

«Համակարգի լուրջ խափանումներ չեն եղել, միայն տեխնիկական կամ բժշկի չիմացության դեպքեր են գրանցվել, որոնք արագ լուծվել են»,- ասում է Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ շատ հաճախ բժշկական հաստատություններում սարքավորումների և կապերի հետ կապված խնդիրներ են արձանագրվում, որոնք պատրաստվում են մոնիթորինգ անել՝ տեխնիկական վերանայման և թարմացումների համար։

Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավարը նշում է՝ հիվանդություններ կան, որոնց դեպքում բժիշկը կոդ է գեներացնում, և բուժառուն այդ կոդով է գնում դեղերը։ Ծաղկանուշ Սարգսյանի խոսքով՝ սա միտված է նրան, որպեսզի դեղատներում ապահովեն անձնական տվյալների պաշտպանությունը։

Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են՝ մարտի 1-ից մինչ օրս էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել 580,931 դեղատոմս։ Քաղաքացիներն էլեկտրոնային դեղատոմսով կարող են ձեռք բերել հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկների և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր և միզոպրոստոլ պարունակող դեղեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան