Ո՞ւմ է պատկանում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը, որտեղ այսօր խուզարկություններ են իրականացվել

Լուրեր

04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
04.06.2026 | 11:05
TRIPP-ն արտակարգ հնարավորություններ կընձեռի, հատկապես՝ Հայաստանին․ Մարկո Ռուբիո
04.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
04.06.2026 | 10:58
NBA-ում մեկնարկել է եզրափակիչ շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 10:53
ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ցորեն, գարի և պարարտանյութ
04.06.2026 | 10:48
«Արարատ Մոթորս»-ի գործով հողամասը վերադարձնելն անհնար է․ ընկերությունից կբռնագանձվի 131 մլն դրամ
04.06.2026 | 10:34
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ ԱՄՆ Պետքարտուղարություն
04.06.2026 | 10:28
Ռոման Բերեզովսկին նոր աշխատանք ունի
04.06.2026 | 10:20
Խուզարկություններ՝ 50-ից ավելի հասցեներում
04.06.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 4-ի դրությամբ
04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
Բոլորը

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ «Էվրիկա» առևտրային կենտրոններում` տարբեր հասցեներով, խուզարկություններ են իրականացվել։

Աշխատանքային օրվա ավարտին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ին ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով հրապարակման ենթակա տեղեկատվություն չի կարող փոխանցել, թե «Էվրիկա»-ում իրականացված խուզարկություններն ինչ արդյունք են ունեցել։

Ավելի վաղ նա մանրամասնել էր, որ խուզարկություններն իրականացվում են ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Նշենք, որ «Էվրիկա» գրուպը պատկանում է Թեմուր Ուսուբովին։ Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից՝ (e-register) տեղեկացավ, որ Թեմուր Ուսուբովն «Էվրիկա» գրուպ ընկերությունում 55 տոկոս մասնակցություն ունի։ Բացի նրանից, ընկերությունում 30 տոկոս մասնակցություն ունի Ռոման Ուսուբովը, մնացած 15 տոկոսը պատկանում է Թամազ Ուսուբովին։

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար Factor.am-ը փորձեց կապ հաստատել «Էվրիկա» գրուպի տնօրինության հետ․ զանգահարեցինք «Սփյուռ» տեղեկատվական համակարգում առկա ընկերության հեռախոսահամարներով, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։

ՊԵԿ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ միայն ապրիլին «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տալու համար տուգանվել է 20 մլն դրամով:

Մանյա Պողոսյան