Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Քաղաքականություն
16.05.2024 | 15:36Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։
Նշվում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Թուրքիայի նախագահի պալատում։ Իրակլի Կոբախիձեին կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նախաձեռվում են դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով։