Վրաստանում գտնվող ԵՄ երկրների արտգործնախարարները դիմել են ցուցարարներին

Լուրեր

11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Վրաստանում գտնվող Լիտվայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լատվիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները միացել են «գործակալական օրենքի» դեմ ակցիա-երթին։ Ցուցարարների հետ նրանք Ռուսթավելիի պողոտայով քայլել են դեպի խորհրդարանի շենք։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։

«Խորհրդարանի դիմացի բեմից նախարարները դիմել են հավաքված ցուցարարներին։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել վրացիների եվրոպական ապագան. «Մենք երբեք չենք լքի ձեզ, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է կերտի մեր ազգերի ճակատագիրը…»:

Ըստ աղբյուրի՝ Լանդսբերգիսը ցուցարարներին վրացերենով հարցրել է՝ «Ո՞ւր ենք գնում», որին ի պատասխան ցուցարարներն ասել են՝ «Եվրոպա՛», ի պատասխան վանկարկել են՝ «շնորհակալ ենք Եվրոպա»։

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան ասել է. «Դուք ազգովի որոշել եք ձեր ճանապարհը դեպի Եվրոպա, մենք բոլորս միասին կանենք ամեն ինչ այդ ճանապարհը շարունակելու համար»: Էստոնացի նախարարը ցուցարարների հետ վրացերեն վանկարկել է՝ «Սաքարթվելո՛» (Վրաստան)։

Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրին իր հերթին նկատել է. «Այսօր ես այստեղ եմ, դուք միայնակ չեք, դուք վայելում եք մեր հարգանքը»:

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։