Ինչու է խարխլվել առանձնատան հիմքը․ քաղաքացին պնդում է՝ պատճառը հարևանությամբ տարվող շինարարությունն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ժենյա Պողոսյանը հորդառատ անձրևներից հետո է նկատել, որ իր տան հիմքը խարխլվել է։ Պատմում է՝ պատճառը դեռ 2020 թվականին հողատարածքին կից սկսված շինարարությունն է։ Պողոսյանի խոսքով՝ իր տան հարևանությամբ կառուցվող շենքի հիմքի փորման աշխատանքների ժամանակ իր հողատարածքից գրունտի հոսք է տեղի ունեցել։ Ասում է՝ եթե կառուցապատողն առանձնատներին մոտ նման բարձրահարկ շենք էր մտադիր կառուցել, պետք է հաշվի առներ նաև այս վտանգն ու ամրացման աշխատանքներ իրականացներ։

Ժենյա Պողոսյանը պնդում է՝ նորակառույց շենքի ավտոկայանատեղին իր տնից ընդամենը 1 մետր հեռավորության վրա է, այնինչ պետք է պահպանվեր 6 մետրը։ Նրա խոսքով՝ կառուցապատող ընկերությունից էլ հակադարձում են, որ հողի հոսքը վատ ջրահեռացման համակարգի հետևանք է։

Ժենյան դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, Երևանի քաղաքապետարան և կառուցապատող ընկերությանը, ներկայացրել, թե ինչ վնասներ է կրել իր հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով։ Պետական կառույցներից դեռ պատասխան չի ստացել, իսկ կառուցապատող ընկերությունից էլ, նրա խոսքով, ասել են՝ ում էլ դիմի, մեկ է՝ ոչինչ չի կարող անել։

Եթե պետական կառույցներից խնդրին չարձագանքեն, մտադիր է դիմել դատարան՝ կառուցապատող ընկերությունից իր կրած վնասների փոխհատուցում ստանալու պահանջով։

Նորակառույց շենքի կառուցապատողը «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն է։ Factor TV-ն զանգահարեց շենքի տարածքում փակցված ցուցանակի վրա նշված կառուցապատող ընկերության հեռախոսահամարին, սակայն մեր զրուցակիցը հայտարարեց, թե կապ չունի ընկերության հետ։

Ըստ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռոբերտ Եղիազարյանին։ 2021 թվականից ընկերության տնօրենը Գրիգոր Ենգիբարյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը, անցած տարվա նոյեմբերի դրությամբ, կազմել է 49 մլն 769,185 դրամ։ Ընկերության և մասնակիցների նկատմամբ արգելքներ են կիրառվել, որի հետևանքով հօգուտ պետության գանձվել է 19 մլն 108 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան