Այսօր լրանում է սահմանազատված հատվածների վերաբերյալ արձանագրության ստորագրման վերջնաժամկետը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մայիսի 15-ին լրանում է Տավուշի մարզում սահմանազատված հատվածների վերաբերյալ արձանագրության ստորագրման նախանշված ժամկետը։ Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված էր․ «Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը»:

Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն այսօր կստորագրեն արդեն իսկ սահմանազատված հատվածների արձանագրություն-նկարագրությունը, թե՝ ոչ, այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ։

Սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Factor.am-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, մեր զանգերին չեն արձանաքում նաև վարչապետի աշխատակազմից և Անվտանգության խորհրդից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսում հայտարարել էր, որ Տավուշի հատվածում սահմանազատման «90 տոկոսը արված» է, շեշտելով՝ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 3 կետ, որոնց շուրջ դեռ պետք է լուծումներ գտնեն։

Դեռ անցյալ շաբաթ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը Factor.am-ին տեղեկացրել էր, որ վիճահարույց երեք կետերի՝ գյուղի կամուրջի, դպրոցի և մի քանի տների հատվածում սահմանազատումը ժամանակավորապես դադարեցվել է։

Ինչու է Կիրանցի երեք կետերում սահմանազատումը սառեցվել և երբ կվերսկսվեն աշխատանքները, այս հարցով Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Մհեր Գրիգորյանի գրասենյակ, պատասխան, սակայն, դեռ չենք ստացել։

Այսօր Կիրանցի վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ նույն վիճակն է, խոցելի հատվածներում սահմանազատման աշխատանքներ չեն կատարվում և տեղյակ էլ չեն, թե երբ տեղի կունենան։

Նշենք, որ Կառավարության վերջին հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Իսկ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են:

Մանյա Պողոսյան