ՎԶԵԲ-ը 10 մլն եվրո կտրամադրի Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին 10 մլն եվրո է տրամադրում Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը ֆինանսավորելու համար։ Բանկը 2 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ կտրամադրի իր բաժնետերերի հատուկ հիմնադրամի միջոցով՝ ծրագրի համաֆինանսավորման համար: Նշվում է, որ երկրի լոգիստիկ և մաքսային նոր կենտրոնը կբարձրացնի մաքսազերծման ծառայությունների արդյունավետությունը և կօգնի բավարարել աճող պահանջարկը՝ առևտրի ծավալների վերջին աճի պայմաններում: 

Վարկային և դրամաշնորհային պայմանագրերն այսօր ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեն Երևանում ՎԶԵԲ ամենամյա հանդիպման և բիզնես ֆորումի ժամանակ։ Ծրագիրը ՎԶԵԲ-ի փախստականների ճգնաժամին արձագանքման մաս է կազմում և ներառում է փախստականների ինտեգրման ծրագիր: Ծրագիրը կաջակցի մինչև 150 փախստականի՝ ձեռք բերելու հմտություններ և հավաստագրեր, որոնք նրանց անհրաժեշտ են՝ դառնալու որակավորված թեկնածուներ Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում մաքսային և լոգիստիկ ոլորտներում աշխատանքի տեղավորման համար: Սյունիքի նոր մաքսային կենտրոնը կտեղակայվի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան նոր կառուցվող հատվածում։  

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ֆինանսավորողներից մեկն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկը 640 մլն եվրո է ներդրել երկրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական համայնքների թվայնացմանը: Մինչ օրս ՎԶԵԲ-ն ավելի քան 2,1 միլիարդ եվրո է ներդրել Հայաստանի 211 ծրագրերում: 

Անի Թամրազյան