Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից
Քաղաքականություն
13.05.2024 | 17:01ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին ազատել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։