Որ դեպքում ընդդիմությունը կկարողանա հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին

Լուրեր

06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
Բոլորը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փողոցային պայքարին զուգահեռ հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթին հասնելու գործընթաց նախաձեռնելու մասին։  Այդ նպատակով Բագրատ սրբազանը խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ քննարկումներ էր սկսել։ Որ դեպքում ընդդիմությանը կհաջողվի վարչապետին անվստահություն հայտնել և հասնել հրաժարականի, եթե խորհրդարանում  բավարար ձայներ չունի այդ գործընթացն իրականացնելու համար։

 

Ինչ է նախատեսում Սահմանադրությունը

Վարչապետին անվստահություն հայտնելը կարգավորվում է ՀՀ սահմանադրության 115-րդ հոդվածով։

«Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու»:

Ստացվում է՝ իմփիչմենթի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ԱԺ 107 պատգամավորների ընդհանուր թվի 1/3–ի, այսինքն՝ 36 պատգամավորի ստորագրություն։ Ընդդիմադիր «Հայաստան» (29) և « Պատիվ ունեմ» ( 6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր, այսինքն՝ նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորի ստորագրություն։ Այդ մեկ քվեն ապահովել հնարավոր է միայն այն դեպքում, եթե նախաձեռնությանը միանա անկախ պատգամավոր կամ ՔՊ խմբակցությունից որևէ մեկը։ Այժմ անկախ պատգամավորի կարգավիճակ ունի Իշխան Զաքարյանը, որը 2021 թվականին լքել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Մայիսի 12-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացից, հայտարարել էր, որ «Իշխան Զաքարյանը որոշակի մտածումներով չի մերժել միանալ վարչապետի իմփիչմենթի գործընթացին»։

Այդուհանդերձ, մինչև այս պահը Իշխան Զաքարյանը հրապարակային չի արձագանքել Բագրատ Սրբազանի հայտարարությանը։ Իշխան Զաքարյանը անպատասխանել է թողել նաև Factor.am-ի հեռախոսազանգերը։

Եթե ընդդիմությանը հաջողվի վարչապետին անվստահություն հայտնելու հարցն օրակարգ բերել, իմփիչմենթի հասնելու համար անհրաժեշտ կլինի 54 կողմ ձայն։

«Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»,- ասված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածում:

Այսինքն` Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար ընդդիմությանն անհրաժեշտ կլինի լրացուցիչ 18 պատգամավոր ներգրավել։ Միաժամանակ, ընթացակարգը սկսելու համար ընդդիմությունը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին, որից հետո ձևաթուղթը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է հավաքվի անհրաժեշտ 36 ստորագրությունը, ապա 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն անցկացվի։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դեռևս չի հայտարարել վարչապետի իրենց թեկնածուի անունը։

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր Factor TV–ի հետ զրույցում բացառեց, որ իրենց խմբակցությունից իմփիչմենթի գործընթացին միացողներ կլինեն։

Հիշեցնենք, որ  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռությունը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էր անցկացնում Կիրանցում՝ ընդդեմ սահմանազատման հարցում ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականության։ Այնուհետև նրանք Կիրանցից քայլերթով շարժվեցին Երևան։  Երթը 6-րդ օրը հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացվեց։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և հայտարարեց, որ դրա համար մեկ ժամ ժամանակ է տալիս, հրաժարական, սակայն, տեղի չունեցավ։

Մանյա Պողոսյան