Ոչ մի նոր ձեռքբերում 2023 թ-ին․ ի՞նչ է հայտարարագրել Անդրանիկ Քոչարյանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը պատգամավորներից առաջիններից է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Ըստ այդմ՝ նա Երևանում ունի 2 բնակարան և 1 ավտոտնակ։ Ավտոմեքենա Քոչարյանը չունի, ինչպես նաև՝ բաժնեթղթեր, ավանդներ, թանկարժեք իրեր։

Պատգամավորի բանկային հաշիվներին տարեվերջի դրությամբ եղել է 88 դոլար, 1000 եվրո, մոտ 5․8 մլն դրամ։ Որպես կանխիկ դրամ Քոչարյանը հայտարարագրել է 2000 եվրո, 3000 դոլար և 4․7 մլն դրամ։

Ա․ Քոչարյանի եկամտի միակ աղբյուրը պատգամավորի աշխատավարձն է, որ 2023 թ-ին կազմել է 13 մլն դրամ։

Պատգամավորի կինը՝ Լուսինե Քոչարյանը, չի աշխատում, եկամուտ չի ստացել։ Նրա բանկային հաշվին տարեվերջին եղել է 500 դոլար և 135 հազար դրամ, իսկ կանխիկ ունեցել է 2700 դոլար։ Լ․ Քոչարյանը չունի որևէ անշարժ կամ շարժական գույք։

Գայանե Խաչատրյան