Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հետ

Լուրեր

17.12.2025 | 11:33
Տեր Շտեգենը վերադարձել է խաղադաշտ ու մասնակցել «Բարսելոնայի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 11:22
Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին
17.12.2025 | 11:10
FIFA The Best. Ում օգտին են քվեարկել Էդուարդ Սպերցյանը և Եղիշե Մելիքյանը
17.12.2025 | 11:08
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 11:06
Չախոյանը հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ․ պնդում է՝ 700 մլն դոլար է հափշտակվել․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 10:42
Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին
17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ հայաստանյան ղեկավարության կողմից իրականացվող համալիր քայլերին:

Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը և Սրբազան հայրը զրուցել են Հայաստանում և Սփյուռքում հայ կաթոլիկների համայնքային կյանքի անցուդարձերի վերաբերյալ:

Պատասխանելով Միքայել սրբազանի կողմից բարձրացված կաթոլիկ համայնքին հուզող հարցերին, նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր իրողությունների վերաբերյալ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է ներքին և արտաքին օրակարգային հարցերում Հայաստանի կողմից որդեգրված իրատեսական քաղաքականության սկզբունքների հետևողական կյանքի կոչման կարևորությունը: