Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Հայաստան
Քաղաքականություն
13.05.2024 | 13:08Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերով գործադիր փոխնախագահ, ԵՄ առևտրի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում կլինի մայիսի 15-ին և 16-ին։
Երկօրյա այցի շրջանակում ԵՄ պաշտոնյան հանդիպումներ կունենա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը կմասնակցեն ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի լիագումար նիստին։