Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը 3-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ Թբիլիսիում ոստիկանությունը բռնություն է գործադրել ցուցարարների նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների նկատմամբ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ընդդիմադիր հեռուստաալիքների նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես ցուցարարներից մեկին բերման ենթարկելիս մի քանի իրավապահներ միաժամանակ հարվածներ են հասցնում նրա դեմքին և գլխին։

Մեկ այլ տեսանյութում հատուկ ջոկատայինների խումբը շրջապատել է գետնին տապալված բողոքի ակցիայի մասնակցին և ոտքերով հարվածներ են հասցնում նրան։ Եվս մեկ ցուցարարի իրավապահները բառացիորեն դուրս են քաշում ամբոխի միջից և քարշ տալով մի կողմ տանում: Հաջորդ կադրերում երևում է, թե ինչպես են սկսում ծեծել նրան։

Հաղորդվում է, որ կան ձերբակալվածներ։ Գրուզիա օնլայնի հաղորդմամբ՝ վաղ առավոտյան ոստիկանները մաքրել են խորհրդարանի կողային և հետևի մուտքերը, ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների հետ: Ձերբակալվածների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Եկատերինա Խերխեուլիձեն։

Net Gazeti-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ ոստիկաններն իրենց կանգնեցրել են՝ թույլ չտալով մասնակցել նիստին: