Փասադենայի քաղաքապետն ամռանը կայցելի Հայաստան

Լուրեր

26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:55
Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար
26.06.2026 | 15:43
Եթե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ լիներ, ընտրություններում կհաղթեր ԴՕԿ կուսակցությունը. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:31
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
26.06.2026 | 15:20
Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակ չեզոք չէ Ուկրաինայի հակամարտության հարցում
26.06.2026 | 15:10
ՔՊ-ից Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ // Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Փասադենայի և Հայաստանի քաղաքների միջև քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ ներկայումս այդ սկզբունքի կիրառման բացն անհրաժեշտ է լրացնել երկկողմ ջանքերի համատեղմամբ և այս տեսանկյունից լավ առիթ է ամռանն ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնության շրջանակներում քաղաքապետ Վիկտոր Գորդոյի նախատեսվող այցելությունը Հայաստան:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքային կառավարման համակարգում օրինակելի փորձի փոխանակման ծրագրերի մեկնարկի հնարավորություններին և աշխատակազմերի վերապատրաստման ծրագրերի նախաձեռնմանը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման շուրջ հնարավոր համագործակցությանը: Փասադենայի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքային միջավայրում փոքր ու միջին բիզնեսի համակարգային կազմակերպման վերաբերյալ իրենց հաջողված փորձի սկզբունքների վերաբերյալ մանրամասներ:

Քաղաքապետն անդրադարձ է կատարել ճարտարապետական ու մշակութային արժեքների, անտառների և կանաչապատ տարածքների պահպանման և բնապահպանական խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանությունների փորձին և հաջողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: