Բայրամովը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լուրեր

22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
Բոլորը

Ղազախստան այցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյուն Բայրամովը հանդիպել է երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև ռազմավարական գործընկերության հեռանկարները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկ անվտանգության, ներդրումների և հաղորդակցության ոլորտներում։

Ջեյհուն Բայրամովն իր ղազախ գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանային և խաղաղության գործընթացի ներկա իրավիճակի մասին։ Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։

Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղության գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և գործունեության համար։

Նշենք, որ Ալմաթիում արդեն մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։