Վրաստանում բողոքի ցույցի 6 մասնակից է բերման ենթարկվել

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Վրաստանում վեց մարդ է բերման ենթարկվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի ժամանակ,  հաղորդում է Sputnik-ի վրացական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։

«Թբիլիսում վեց մարդ է բերման ենթարկվել՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և գույքին վնաս պատճառելու մեղադրանքով»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը, իբր, ապրիլի 16-ին առարկա է նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ սպա վիրավորվել է։ Նույն օրը երկրորդ ձերբակալվածը վնասել է պարեկային մեքենան։

«Մայիսի 1-2-ին ևս երեք ձերբակալվածներ կոտրել են ՆԳՆ-ի և Պետական անվտանգության հատուկ ծառայության տեսահսկման տեսախցիկները։ Վեցերորդ ձերբակալվածը նույն օրերին վնասել է խորհրդարանի դարպասները և քար նետել շենքի բակ, ինչի հետևանքով տուժել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարը»,- պարզաբանել են ՆԳՆ-ից։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Այս պատճառով Թբիլիսիում ամենօրյա հանրահավաքներ են անցկացվում։