Կիրանցում առաջին վնասի դեպքում պատասխան են տալու «սահմանազատմամբ ՀՀ անվտանգությունը բարձրանում է» ասողները․ Արփի Թոփչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասում է, որ Տավուշի մարզում այսօր տեղի ունեցողն անվտանգության երաշխիքների ստեղծման մասին գործընթաց է․ «Սահմանային այն սյուները, որ տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության ապահովման երաշխիքների սյուներն են, և ամեն ինչ անում ենք՝ այդ երաշխիքների սյուները շատացնելու և ուժեղացնելու ուղղությամբ»։

Իշխանության այս հավաստիացումներին թերահավատորեն վերաբերվող հանրային գործիչ Արփի Թոփչյանին Factor TV-ի տաղավարում հարց ուղղեցինք՝ գուցե իսկապե՞ս այս պրոցեսը բերի անվտանգություն, գուցե սա մեզ համար նոր իրավիճակ է, այդտեղի՞ց է գալիս թերահավատությունը։

«Ես ցանկություն չունեմ անդրադառնալ այդ մարդու ասածներին, քանի որ ականատես ենք եղել միմյանց հակասող հայտարարությունների նրա կողմից։ Ականատես ենք եղել նաև զիջումների, որոնց արդյունքում թշնամու ախորժակը ոչ միայն չի բավարարվել, հակառակը՝ ավելի է բացվել։ Երբ դու տասնամյակներ շարունակ ամրացված գիծը տալիս ես, գերիշխող բարձունքները տալիս ես, որտեղ կանգնած է քո զինվորը, և թշնամու առաջ սեփական ձեռքով բացում ես դուռդ, թշնամուդ նստեցնում ես քո տան մեջ․․․ Ընդ որում, նա ցեղասպան թշնամի է, որը մի քանի ամիս առաջ ցեղասպանություն իրականացրեց Արցախում»,- նշեց Թոփչյանը։

Նա պնդեց, որ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, և իր համար ծիծաղել է, թե Ադրբեջանի ագրեսիան այդ սյուները կկանգնեցնեն։ Թոփչյանը նշում է, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու կարիք չունի, քանի որ առանց կրակոցի ստանում է ուզածը, ինչը նրա համար փայլուն հաղթանակ է․ «Ադրբեջանը ստիպված արյուն էր թափելու՝ այդ դիրքերը գրավելու համար, բայց այսօր ստանում է՝ առանց մի կրակոցի։ Ագրեսոր Ադրբեջանին միայն ուժով է հնարավոր կանգնեցնել․ ո՞վ է քեզ պաշտպանելու, երբ զինվորիդ հանում ես, բացում տանդ դուռը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան