Վրաստանի իշխանությունները որոշել են իրենց հակառակորդների ցուցակ կազմել

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է տվյալների բազա ստեղծելու մասին, որտեղ մուտքագրվելու են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ակցիաների մասնակիցները։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ սև ցուցակում առաջին հերթին ներառվելու են «բռնության, սպառնալիքների և շանտաժի մեջ ներգրավված անձինք», ինչպես նաև նրանք, ովքեր «հրապարակայնորեն հավանություն են տվել նման գործողություններին», փոխանցում է The Moscow Times-ը։

«Օրենքի և Սահմանադրության շրջանակում այդ անձանց նկատմամբ ձեռնարկվելու են բոլոր միջոցները, որպեսզի իրավախախտները չմնան առանց պետական և հասարակական արձագանքի»,- նշել է նա։

Պապուաշվիլիի խոսքով՝ տվյալների բազայում կներառվեն նաև նրանք, ովքեր ագրեսիվ կերպով իրենց դիրքորոշումը կհայտնեն սոցիալական ցանցերի միջոցով կամ հավանություն կտան այլոց արմատական հայացքներին։

«Կարևոր է, որ այդ մարդիկ հասկանան՝ դրանք իրենց սենյակում ասված խոսքեր չեն, այլ հրապարակային հայտարարություններ են, որոնք ատելություն և հակասություն են հրահրում հասարակության մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ տվյալները կտեղադրվեն հատուկ կայքում, որը հասանելի կլինի քաղաքացիներին։

Պապուաշվիլին նաև մեղադրել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը «ատելության արշավ» կազմակերպելու և «խաղաղ բողոքի մշակույթը ոչնչացնելու» փորձի մեջ, որով վրաց հասարակությունը միշտ հպարտացել է։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Երրորդ՝ վերջին ընթերցումը նշանակված է մայիսի 13-ին։ Ապրիլից Թբիլիսիում այս օրինագծի դեմ ամենօրյա բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ Ակցիայի  մասնակիցներին ուժի կիրառմամբ ցրում են և ձերբակալում։