Մտածված պատերա՛զմ են հրահրում՝ պահանջելով կասեցնել սահմանազատումը․ խարխլում են ՀՀ ինքնիշխանությունը․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
Բոլորը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեղադրանքին․ «Ով ասում է՝ կասեցում, նրանց քաղաքական օրակարգն է՝ սադրել պատերազմ, ապահովել պատերազմի արդյունքում իշխանափոխություն ՀՀ-ում, հաստատել մարիոնետային ոչ լեգիտիմ իշխանություն, լուծարել ՀՀ պետականությունը»։

Տավուշի թեմի առաջնորդի առաջին արձագանքը սկսվում էր «ամոթ» բառով․ «Պատերազմը, երևի, ինքն արդեն պայմանավորվել է։ Այս երթն ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության մասին է։ Ինչո՞ւ են վախենում այդ մարդիկ։ Պատերազմի մունետիկն ինչպե՞ս կարող է պատերազմ հրահրելու մեջ մարդկանց մեղադրել, ինչպե՞ս։ Իր գործը չի՝ մեր պահանջն ինչ է»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին Factor TV-ի տաղավարում հարց ուղղեցինք՝ այս իշխանության օրոք են պատերազմներ եղել, ի՞նչ փաստերով են իրենք մեղադրում ցուցարարներին պատերազմ բերելու մեջ։

«Ձեզ մի հարց տամ, ի՞նչ են ուզում այդ մարդիկ։ Նախ՝ իրենք նշել են, որ այս պահին իշխանափոխության նպատակ չունեն, չեն պահանջում վարչապետի հրաժարական։ Այո, իրենք նշել են, որտեղ զինվորը կարող է կանգնել, դա էլ սահմանը պիտի լինի։ Պատկերացրեք իրավիճակ, երբ ադրբեջանցիները, որ մեր սահմաններին են գտնվում Ջերմուկի և այլ հատվածներում, չհեռանան այդ հատվածներից։ Եթե որևէ մի բանական մարդ դեմ է սահմանազատմանը, նա մտածված ձևով ՀՀ-ին տանում է փորձանքի, հրահրում է պատերազմ»,- նշեց ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչը։

Պատգամավորը պնդեց նաև, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քաղաքական շարժման շահառուն Ռոբերտ Քոչարյանն է, որն իշխանափոխության օրակարգ ունի։

Հակոբյանը խոսեց նաև մայիսի 9-ին Երևանում այս ուժերի հրավիրած հանրահավաքի և դրա նպատակների, հավանական բախումների, Ռուսաստանում գտնվող Արշակ Կարապետյանի և այլ գործիչների՝ հեռավար հակաիշխանական պայքար հայտարարելու փաստի, և ներքաղաքական կյանքին առնչվող այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան