Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով անցնող առևտրային ուղիները՝ որպես Արևելքը և Արևմուտքը կապող այլընտրանքային ճանապարհ․ նախարարըի անդրադարձը՝ ԱԶԲ Կառավարիչների լիագումար նիստին

Լուրեր

05.06.2026 | 16:31
«Ուժեղ Հայաստան»-ը կզրկվի՞ գրանցումից․ Սարգսյանի կուսակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացնում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 16:29
«Դաժե մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու»․ ՔԿ-ն Վարդան Ղուկասյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել
05.06.2026 | 16:24
Nike-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի տեսահոլովակը՝ աստղերի մասնակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 16:15
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Պատժամիջո՞ց, շանտա՞ժ, թե՞ ապահարզան․ ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
05.06.2026 | 16:10
«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները
05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Մայիսի 4-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների լիագումար նիստին, որն այս տարի անց էր կացվում «Միլիարդներից դեպի տրիլիոններ. կլիմայի փոփոխության համար մասնավոր հատվածի զարգացման խթանում» խորագրի ներքո․ տեղեկացնում են գերատեսչությունից։

ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիումը եզրափակել է մայիսի 5-ին կայացած ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը, որին հայկական պատվիրակության ղեկավար Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել առանձին ելույթով։ Իր ելույթում նախարարը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը, և որ դրա նպատակները հետևողականորեն արտացոլվում են ՀՀ առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում։ Անդրադարձ է կատարվել նաև աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով անցնող առևտրային ուղիների՝ որպես Արևելքը և Արևմուտքը կապող այլընտրանքային ճանապարհի կարևորությանը։

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ մաս կազմելու տարածաշրջանային այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն նոր տրանսպորտային ուղիների ստեղծմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարձրացնել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և խթանել աճի այն հսկայական ներուժը, որը չի օգտագործվել տարիներ շարունակ տևած հակամարտությունների պատճառով:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես ԱԶԲ (ԱԶԲ փոխնախագահ Յ. Յանգի, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի, ԱԶԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրենի), այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՕՊԵԿ միջազգային հիմնադրամի, Եվրոպական ներդրումային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ընթացիկ համագործակցության առանցքային հարցեր։