Գարեգին 2-րդ կաթողիկոսը մայիսի 9-ին կմիանա՞ Տավուշից եկած երթի մասնակիցներին․ Մայր Աթոռի արձագանքը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը մայիսի 9-ին կհասնի Երևան։

Factor.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 9-ին կլինի՞ Հանրապետության հրապարակում, թե՞ ոչ։

«Չեմ մեկնաբանում, եթե լինի, հայտարարություն կլինի»,- կարճ արձագանքեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում՝ փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ՝ դեմ արտահայտվելով սահմանազատման հարցով իշխանության որդեգրած քաղաքականությանը։

Նշենք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան, ինչպես իրենք են ասում՝ միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։

Ավելի վաղ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ Մայր Աթոռն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կանգնած են իր գլխավորած շարժման կողքին։

«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց հայրապետն ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը»,- շեշտել էր նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով շարժմանը՝ ասել էր, որ գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

Մանյա Պողոսյան