Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի  բույն է հայտնաբերվել․ NABU

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Հայաստանի համար հազվագյուտ համարվող այս տեսակը հայտնաբերվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների նպատակով կազմակերպված միջազգային
գիտարշավի շրջանակներում։

Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում: Ահա մի քանի փաստ սև արագիլի (Ciconia nigra) մասին՝

Տեսակը գրանցված է ՀՀ կարմիր գրքում:
ՀՀ-ում սև արագիլը նկարագրվել է հիմնականում չուի ժամանակ՝ Շիրակի, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում (Adamian, Klem 1999):

Ըստ նույն աղբյուրի՝ 1990-ականներին Հայաստանում եղել է 2-3 բույն՝ Տավուշի և Շիրակի մարզերում:
Լոռու մարզում Սպանգենբերգի (1951) կողմից արվել է ենթադրություն սև արագիլի բնադրման վերաբերյալ, սակայն առանց հաստատման:

Հետագայում՝ 2016 թվականին, նկարագրվել է առաջին բույնը Սյունիքի մարզում` Որոտան գետի հյուսիսային վտակներից մեկի հովտում (Ananyan, Abrahamyan 2016):

Նշենք նաև, որ Լոռու մարզում կազմակերպության աշխատակիցները դիտարկում են սև արագիլի զույգին դեռևս 2018 թվականից, իսկ 2024 թվականի ապրիլին հայտնաբերվեց նաև թռչնատեսակի բույնը: