Գարեջուրն ու ծխախոտը թանկացել են, մեքենայի սպասարկման ծառայությունների արժեքը՝ կրկնակի աճել․ ապրիլի գնաճի և գնանկման պատկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4,5% գնանկում, իսկ 2024-ի մարտի համեմատ՝ 1,4% գնաճ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։

Մեկ տարում հանրապետությունում արձանագրվել է հնդկաձավարի՝ 18.9%, ոլոռի՝ 11.4 %, մակարոնեղենի՝ 11.0 %, ոսպի՝ 4.3%, լոբու՝ 2.5 %, բրնձի՝ 1.5 %, ալյուրի՝ 11.8%, հաճարի՝ 7.9%, ձավարի՝ 7.4%, բլղուրի՝ 6.1% գնանկում։ «Իշխան» ձկնատեսակի գինը նվազել է 7.5%-ով, թեյինը՝ 1.1%-ով, շոկոլադինը՝ 4.6%-ով, կակաոյինը՝ 3.8%-ով, մարգարինի գինը նվազել է 21.9%-ով, պանրինը՝ 8.2%-ով, կարագինը՝ 8.1%-ով, թռչնամսի գինը նվազել է 4.4%-ով, տավարի մսինը՝ 2.5%-ով, արևածաղկի բուսական յուղի գինն էլ նվազել է 20.8%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.2% գնանկում, բանջարեղենի ապրանքախմբում հանրապետությունում արձանագրվել է 8.2% գնանկում։

Միաժամանակ, թարմ կաթի գինն աճել է 0.7%-ով, խոզի մսինը՝ 0.8%-ով, գառան մսինը՝ 0.8%-ով, սուրճի գինը՝ 3.3%-ով, ձվինը՝ 2.8%-ով։ Ալկոհոլային խմիչքի գներն աճել են 6.9%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 7.6%-ով։

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թվականի ապրիլին, 2023-ի ապրիլի համեմատ, սակագներն աճել են 2.8%-ով։

Անժելա Պողոսյան