Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններում

Լուրեր

09.07.2026 | 16:50
Սամվել Կարապետյանի դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 16:47
«Կրասնոդարի» սան․ «Շոկի մեջ եմ, որ Սպերցյանը տեղափոխվեց «Ալ Ահլի»»
09.07.2026 | 16:36
Սևանի ափին ապամոնտաժվել է 201 ապօրինի շինություն. քանդվել են Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սամվել Նիկոյանի որդու և Արմեն Աշոտյանի եղբոր շինությունները
09.07.2026 | 16:25
Չարենցավանի ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել  գերեզմանոց տանող ճանապարհին
09.07.2026 | 16:16
Իտալիան արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի. նրանց կասկածում են լրտեսության մեջ
09.07.2026 | 16:07
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
09.07.2026 | 15:55
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
09.07.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.07.2026 | 15:32
Ռոմարիոն կոչ է արել պաշտոնանկ անել Կառլո Անչելոտիին
09.07.2026 | 15:21
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
09.07.2026 | 15:10
Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի պաշտոնում // Փաշինյանն արձակուրդ է մեկնում․ ԼՈՒՐԵՐ
09.07.2026 | 15:00
Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանի տիրապետության տակ գտնվող Դիլիջանի հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել պետությանը
09.07.2026 | 14:59
Կրեմլը հայտարարել է, որ Թրամփը զբաղված է եղել և դեռ չի զանգահարել Պուտինին
09.07.2026 | 14:50
Այո, կարծում եմ այդպես. Փաշինյանը` Տիգրանաշենը ՀՀ քարտեզում կարմիրով նշելու և փոխանակելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 14:42
Կյանքից հեռացել է հայտնի երգչուհի Բոնի Թայլերը
Բոլորը

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Տեղատարափ անձրևի հասցրած վնասների հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել են 87 դեպք պատահար, որից 3 դեպք՝ փլուզման, 4 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրի մեջ արգելափակման և 80 դեպք՝ բնակելի շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում, ավտոտնակներում ջրալցման վերաբերյալ։ Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին ներգրավվել է 35 մարտական հաշվարկ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից, մարզային փրկարարական վարչություններից։ Տեղում աշխատել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը և անձնակազմը։ Աշխատանքներին մասնակցել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության 4 միավոր և Երևանի քաղաքապետարանի 1 միավոր տեխնիկա։

Արդեն երրորդ օրն է մոտ 200 փրկարարական ծառայողներ աշխատանքներ են տանում հեղեղումների հետևանքները մեղմելու և բնակչությանն օգնելու ուղղությամբ։ Ինտենսիվ տեղումների պատճառով որոշ հասցեներում փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Նշենք, որ արձանագրված դեպքերում տուժածներ չկան։