Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 5-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց պատ է փլուզվել․ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը (4 քմ)։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհից: