Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Մի խումբ անհայտ անձինք հարձակվել են Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ցույցերի մասնակիցների վրա։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի մայրաքաղաքի Հերոսների հրապարակում հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը, և տևել է մոտ 10 րոպե՝ մինչև մարդիկ սկսել են հավաքվել դեպքի վայրում։ Ըստ Pirveli հեռուստաալիքի՝ հարձակվողները շուրջ 20-ն են եղել։

«Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ էլ՝ հարձակմանը մասնակցել է մինչև 15 մարդ՝ «ուժեղ կազմվածքով երիտասարդներ», որոնք մի քանի մեքենաներով հասել են հանրահավաքի վայր:

Ըստ ականատեսների՝ նրանք բախվել են հեծանվով մի տղամարդու, և իջնելով մեքենաներից՝ հարձակվել են ևս մի քանի ցուցարարների վրա։ Հաղորդվում է առնվազն հինգ տուժածի մասին, նշվում է, որ կոտրվել են մի քանիսի գլուխները, մեկի՝ ատամը, բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նրանց։ Հարձակվողները կարողացել են հեռանալ դեպքի վայրից։

Մայիսի 2-ի երեկոյան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են իրենց պահանջների մասին։ Դրանցից առաջինը բոլոր «ապօրինի և անարդարացիորեն կալանավորվածների» ազատ արձակումն է։

Երկրորդը և «ամենակարևորը»՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ կանչելը, հակառակ դեպքում, ցուցարարները մտադիր են «լիարժեք անհնազանդություն» հայտարարել։ Երրորդ պահանջն այն է, որ բոլոր նրանք, ովքեր բռնության են դիմել կանանց, երեխաների և այլ ցուցարարների նկատմամբ, «առավելագույն պատիժ կրեն»։