ԵՄ-ն Բաքվին լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի ականազերծման համար

Լուրեր

07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը նախատեսում է Ադրբեջանին լրացուցիչ 2 մլն եվրո հատկացնել ականազերծման համար։ Այս մասին Բաքվում «Ադրբեջանում ականազերծան եվրոպական խմբի նախաձեռնության» միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանը։

«Այսօր ես շատ ուրախ եմ հայտարարելու այս տարի հատկացվելիք լրացուցիչ 2 միլիոն եվրո դրամաշնորհային ֆինանսավորման մասին՝ լրացուցիչ տեխնիկական աջակցություն տրամադրելու ականազերծման գործողությունների կարողությունների հետագա ամրապնդման համար»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունն ու ԵՄ անդամ երկրներն Ադրբեջանում ականազերծման ոլորտում ամենամեծ միջազգային դոնորն են, որոնք 2020 թվականից ի վեր տրամադրել են շուրջ 10 միլիոն եվրո դրամաշնորհային օգնություն՝ հաջակցություն Ադրբեջանում մարդասիրական ականազերծման: Հաշվի առնելով հատկացված լրացուցիչ միջոցները՝ ակնկալվում է, որ այս գումարը կավելանա՝ հասնելով գրեթե 13 միլիոն եվրոյի։

Հրապարակվել է նաև ԵՄ երկրների փոխանցումների ցանկը։ Մասնավորապես, Իտալիան ԿԽՄԿ-ին որպես օպերատիվ նվիրատվություն տրամադրել է 500,000 եվրո, Գերմանիան՝ 560,000 եվրո՝ նպաստելու Հարավային Կովկասում ականների արգելման նախագծին և Օտտավայի կոնվենցիային միանալուն, Ֆրանսիան՝ 500,000 եվրո տրամադրել է ANAMA-ին (Ադրբեջանի ականազերծման գործակալություն)՝ մետաղորսիչների և 310 ականազերծող սարքերի համար, Սլովենիան՝ 50,000 եվրո՝ որպես ANAMA-ի հետ 2022 թվականի ապրիլին ստորագրված համագործակցության համաձայնագրի մաս, Էստոնիան՝ 50,000 եվրո՝ ԿԽՄԿ ականազերծման գործողություններին աջակցելու համար, Հունգարիան՝ 25,000 եվրո օպերատիվ նվիրատվություն է տրամադրել ANAMA-ին, Բելգիան՝ 250,000 եվրո՝ APOPO-ի ականազերծման գործողություններին աջակցելու համար, իսկ Խորվաթիան Ադրբեջանին ական հայտնաբերող շներ է տրամադրել։

Հաղորդվում է, որ նախատեսված լրացուցիչ փոխանցումները ԵՄ անդամ երկրներից՝ ընդհանուր մոտ 2,75 մլն եվրոյի չափով, տրամադրելու են Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Նիդերլանդները և Լիտվան։

Էմմա Չոբանյան