Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Լուրեր

22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
Բոլորը

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը թողնում է պաշտոնը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Մեծապես հույս ունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով կարողացել եմ ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում, և այդ նպատակին ուղղված քայլերն իրենց տեսանելի արդյունքն են ունեցել ու կշարունակեն ուղենիշ լինել հետագայի համար։

Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,- գրել է Ղուկասյանը։ 

Factor.am-ը դեռ երկու ամիս առաջ էր գրել, որ Սամվել Ղուկասյանը պաշտոնանկ կարվի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար կնշանակվի մարքեթինգային ընկերության հիմնադիր Պետրոս Պետոյանը։ Սամվել Ղուկասյանը, անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկությանը, Factor.am-ին ասել էր, որ առաջին անգամ է լսում այդ մասին։

Պետրոս Պետոյանն էլ մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ իր նշանակման շուրջ քննարկումներ եղել են։ «Խոսակցություններ եղել են, բայց որոշում չկա, սպասեք պաշտոնական լրահոսին»,- ասել էր Պետոյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ մեզ հայտնել էր, որ քննարկումներ կան, սակայն հստակ որոշում դեռ չկա։ Ճշտող հարցին՝ բացի Պետոյանից արդյո՞ք կան այլ թեկնածուներ, քաղաքապետի մամուլի խոսնակը բացասական պատասխան էր տվել։

Հիշեցնենք, որ Սամվել Ղուկասյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2022 թվականի ապրիլին՝ Հրաչյա Սարգսյանի օրոք։

Մեր տեղեկություններով Սամվել Ղուկասյանն առաջիկայում կտեղափոխվի քաղաքապետարան՝ նշանակվելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ։

Արփի Հակոբյան